-

イシグロカズオ クララとお日さま (アルメニア語訳)
Կլարան և արևը.
Իշիգուրո Կազուո
Ереван, Зангак 312 c. hard2024 年 ISBN 9789939991818 R279555
Կարո՞ղ է արդյոք մեքենան մարդկային զգացմունքներ ունենալ։ Ավելին, կարո՞ղ է արդյոք այն մարդուց ավելի մարդկային լինել։ Կլարան և արևը պատմություն է խճճված ու բարդ մարդկային զգացմունքների աշխարհում հայտնված արհեստական բանականության և անշահախնդիր սիրո, անմնացորդ նվիրումի ու անկեղծ ընկերության մասին։ Կազուո Իշիգուրոյի «Կլարան և արևը» պատմում է արտասովոր խորաթափանցությամբ և անսահման կարեկցանքով լի արհեստական մտերիմի՝ Կլարայի մասին։ Արհեստական բանականությամբ մեքենան, որի առաքելությունն է կատարյալ ընկերակից լինելը, իր օրերն անցկացնում է խանութի ցուցափեղկում՝ դիտելով աշխարհը ու երազելով մարդու հետ առանձնահատուկ կապի ու նվիրումի մասին։ Կլարայի կյանքը անսպասելիորեն փոխվում է, երբ նրան ընտրում է բարեսիրտ ու փխրուն դեռահաս Ջոզին։ Նրա աչքերով Կլարան ճանաչում է մարդկային զգացմունքների անկանխատեսելի ու խճճված բնույթը, հասկանում, թե ինչ է սերը և ինքնազոհաբերումը։ «Կլարան և արևը» անհավատալիորեն գեղեցիկ պատում է այն մասին, թե ինչ ասել է ապրել, սիրել ու հուսալ գեղեցկությամբ ու ցավով լի մարդկային աշխարհում։ Նոբելյան մրցանակակիր Կազուո Իշիգուրոյի «Կլարան և արևը» գիտաֆանտաստիկ և հակաուտոպիական տարրերով վեպ է՝ նախատեսված ընթերցողների լայն շրջանակի համար։ Այն քննարկում է մարդու և տեխնոլոգիաների, արհեստական բանականության և դրա ապագայի հարցերը։
価格(税込み) \11,000
在庫を超える数量の場合は、ご相談とさせていただきます。

![NAUKA JAPAN [店内にロシア書籍5000冊以上を常備ロシア書籍・新聞雑誌・映画DVD・朗読CD・地図他、欧米書籍]](materials/copy/top_copy1.gif)
![NAUKA JAPAN [店内にロシア書籍5000冊以上を常備ロシア書籍・新聞雑誌・映画DVD・朗読CD・地図他、欧米書籍]](materials/book11.jpg)

![NAUKA JAPAN [店内にロシア書籍5000冊以上を常備ロシア書籍・新聞雑誌・映画DVD・朗読CD・地図他、欧米書籍] 店内イメージ](materials/image03.jpg)
![NAUKA JAPAN [店内にロシア書籍5000冊以上を常備ロシア書籍・新聞雑誌・映画DVD・朗読CD・地図他、欧米書籍] 店内イメージ](materials/image04.jpg)






